fbpx

Դուք կյուրացնեք վեբ և UX դիզայն, կսովորեք իրագործել պատվիրատուի մտքերը, ստեղծել տպավորիչ դիզայն և օգտագործողի համար հարմար ինտերֆեյս։ Սկսեք Ձեր կարիերան Brandingo-ի հետ և 6 ամիս անց կկարողանաք ստեղծել ինքնատիպ կայքեր։

Գրանցվեք դասընթացին հիմա

0 ուսանող
յուրաքանչյուր խմբում
0 դաս
ամսական
0 րոպե
յուրաքանչյուր դասը

ՈՒ՞մ համար է

դասընթացը

Սկսնակների համար

Դուք զրոյից կսովորեք այն հիմունքները ,որոնք ահրաժեշտ են թվային դիզայնում: Կկարողանաք ընտրել մասնագիտացում և դիզայների կարիերա սկսել:

Կրտսեր դիզայներների համար

Դուք կխորացնեք Ձեր գիտելիքները վեբ և UX դիզայնում։ Կսովորեք, թե ինչպես ներկայացնել նախագծեր և դառնալ ավելի պահանջված մասնագետ:

Փորձառու դիզայներների համար

Դուք կբարելավեք ձեր հմտությունները դիզայնի ոլորտում և կհասկանաք, թե ինչպես կառուցել հաճախորդի հետ աշխատանքը ՝ սահմանել գներ, համակարգել աշխատանքը և ներկայացնել նախագծեր:

Վեբ դիզայնի և UX-ի հիմունքները

Յուրաքանչյուր վեբ կայքի պատրաստում սկսվում է դրա ինտերֆեյսի կառուցումից, որը պետք է լինի ոչ միայն հասկանալի և հարմար, այլ նաև լուծի կայքի առջև դրված բոլոր խնդիրները։

Ստեղծել ինքնատիպ և հարմարավետ դիզայն

Պետք է յուրահատուկ դիզայն և անհատական մոտեցում սահմանել յուրաքանչյուր կայքի համար՝ միևնույն ժամանակ չմոռանալով պահպանել տվյալ ընկերության ֆիրմային ոճը։

Լուծել օգտագործողի խնդիրները

UI/UX դիզայների նպատակը կայանում է օգտատիրոջը օգնելու հասնել իր նպատակակետին։ Դիզայները պետք է կարողանա հաճախորդի ուշադրությունը հրավիրել կարևորագույն տարրերի վրա։

Աշխատել Figma ծրագրով

Figma-ն որակյալ և հզոր նախատիպավորման գործիք է, որը հնարավորություն է տալիս միասին աշխատել ծրագրի մեջ, ժամանակ խնայել և վերահսկել աշխատանքային գործընթացը:

Կատարել ուսումնասիրություններ

UI/UX դիզայները հիմնականում պատասխանատու է օգտատերերի պահանջների հավաքագրման, ուսումնասիրման, բացահայտման և գնահատման համար։

Ներկայացնել ձեր աշխատանքը հաճախորդին

Շատ կարևոր է ճիշտ ներկայացնել կատարված աշխատանքը հաճախորդին, քանի որ դրանից է կախված նախագծի հետագա զարգացումը։

աշխատանքի

աջակցություն

Կուսումնասիրեք թեման

որը ներառում է տեսական և գործնական նյութեր։

Կկատարեք առաջադրանքներ

այն տեմպով, որը ձեզ հարմար է:

Կաշխատեք խմբերով՝

կհամախմբեք գիտելիքները և կուղղեք սխալները:

Ավարտական աշխատանքի պաշտպանություն

որը կհամալրի Ձեր պորտֆոլիոն։

դասընթացի բովանդակությունը

Կուսումնասիրեք թեման

որը ներառում է տեսական և գործնական նյութեր։

Կկատարեք առաջադրանքներ

այն տեմպով, որը ձեզ հարմար է:

Կաշխատեք խմբերով՝

կհամախմբեք գիտելիքները և կուղղեք սխալները:

Ավարտական աշխատանքի պաշտպանություն

որը կհամալրի Ձեր պորտֆոլիոն։

մեր

ուսուցիչները

Հելեն
Թադևոսյան

Հելենը եռանդուն դիզայներ է, ով սիրում է իր փորձը կիսել ուրիշների հետ: Նա ոլորտում աշխատել է ավելի քան 8 տարի և գիտի դիզայնը, ինչպես Հերմիոնան գիտի իր կախարդանքները, և կարող է օգնել Ձեզ դառնալ դիզայնի հրաշագործներ:

Լիլիթ
Սողոյան

Լիլիթն իր սրտում առանձնահատուկ տեղ ունի դիզայնի համար, սիրահարված է դիզայնին և իր գիտելիքները մատուցելու առանձնահատուկ ձև ունի: Ունի 8 տարվա աշխատանքային փորձ և ձեր միակ Օբի-Վան Կենոբին է գրաֆիկական և UI / UX դիզայնի մեջ։ Նա կարող է Ձեզ դարձնել իրական դիզայնի ջեդայ։

Կարեն
Սարդարյան

Կարենը սկսեց վեբ կայքեր մշակել, երբ ստեղծվեց առաջին բրաուզերը ։D Նա շուրջ 15 տարվա փորձ ունի թվային աշխարհում: Նրա միտքը անընդհատ վազում է նոր գաղափարների և նախագծերի հետևից։ Նա մեկն է, ում պետք է հետևել ոգեշնչվելու համար:

ծրագիրը

1․ Գրաֆիկ դիզայնը

Ո՞վ ենք մենք

Մեր ուսուցիչները

Ինչու՞ ընտրել դիզայն մասնագիտությունը

Դասընթացի մասին

Ին՞չ եք սովորելու դասընթացի ընթացքում

Դիզայնի տեսակները

Ի՞նչ է կոմպոզիցիան

Կոմպոզիցիայի տեսակները

 

Գունային դիագրամներ

Հիմնական գույները

Տաք և սառը գույներ

Գունային ներդաշնակություն

Գույնի տեսակները

 

Ի՞նչ է տիպոգրաֆիան

Տիպոգրաֆիայի պատմությունը

Տիպոգրաֆիայի էվոլուցիան

Որտե՞ղ է օգտագործվում

Ֆոնտի տեսակներ

Ֆոնտի ընտանիքներ

Ֆոնտի բնութագրիչներ

Ֆոնտի հիերարխիան

Ի՞նչ է ցանցային մոդուլը

Ի՞նչ տեսակներ կան

 

Լոգոյի ստեղծման պատմությունը

Լոգոյի տեսակները

Հայտնի լոգոների գաղտնիքները

Լոգո-իկոնկա-սիմվոլ հասկացությունները

Ի՞նչ է բրենդը

Ինչի՞ համար է այն օգտագործվում

Ի՞նչ դեր ունի բրենդը կազմակերպության համար

Բրենդբուք

Ի՞նչ է ռեբրենդինգը

Գույնի դերը բրենդի վրա

 

Ի՞նչ են իկոնկաները

Ինչու՞ են պետք

Ստեղծման պատմությունը

Իկոնկաների տեսակները

Ի՞նչ նշանակություն ունեն

Ի՞նչ խնդիրներ են լուծում

 

Ի՞նչ են իլյուստրացիաները

Ինչի՞ համար են օգտագործվում

Իլյուստրացիաների ի՞նչ տեսակներ կան

Որտե՞ղ են օգտագործվում

Ծանոթացում ծրագրերի հետ

Ի՞նչի համար են օգտագործվում

Ինչո՞վ են տարբերվում

 

2․ UI/UX դիզայն

UI/UX դիզայն

UI/UX Դիզայնի պատմությունը

Ի՞նչ է UX դիզայնը

Ի՞նչ է UI Դիզայնը

UI-ի UX-ի տարբերությունները և նմանությունները

Դիզայնը արվեստ չէ

Գործի ուսումնասիրությունը

Ծանոթություն Figma ծրագրի ինտերֆեյսի հետ

Ինչպե՞ս է աշխատում վեբ կայքը

Ինչի՞ց է բաղկացած վեբ կայքը

Ինչու՞ է բիզնեսին անհրաժեշտ Վեբ Կայք

Դիզայների դերը Վեբ Կայքի Ստեղծման մեջ

Գործի ուսումնասիրությունը

Վեկտորներ, մասկաներ, նկարներ, էֆեկտներ

Ատոմային Դիզայն

Չեքբոքս

Ռադիո կոճակ

Բացվող ցուցակ

Գույներ, տպագրություն

Կոճակներ

Անջատիչներ

Տեքստի դաշտի տեսակներ

Կոմպոնենտներ

Էլեմենտների ստեղծում

Նավիգացիոն կոմպոնենտներ 

Որոնում

Հացի փշուրներ

Պագինացիա

Սլայդեր

Այքոններ

Նկարների կարուսել

Ավտոմատ դասավորություն

Էլեմենտների ստեղծում

Տարբերակներ

UI Էլեմենտներ

Ինֆորմացիոն Կոմպոնենտներ

Առաջընթացի ցուցիչներ

Հուշումներ

Նամակներ

Մոդալ

Ակորդեոն

Գրադարան

Figma ծրագրի խորհուրդներ և հնարքներ

Ի՞նչ է UI Pattern-ը

F Pattern

Ծանուցումներ

Քարտեր

Սոցիալ մուտք

Ժեստեր

Պլագիններ, Քարտերի դիզայն

Figma ծրագրի խորհուրդներ և հնարքներ

Տեսողական հիերարխիան դասավորության մեջ

Ցանցային Համակարգ

Դասավորության փեթթերն

Ցանցի ստեղծում

Ցանցային համակարգ ֆիգմայում

Դասավորության օրինաչափություն

Հետազոտություն

Մտահաղացում

Դիզայնի ուսումնասիրություն

Հիմնակմախք

Նախատիպ

Հետազոտություն

Figma-ում (հարցաշարի կազմում, User persona-ների ստեղծում, հետազության արդյունքների կիրառումը դիզայնում)

Moodboard-ի ստեղծում

Հիմնակմախքի ստեղծում

Անցում Հիմնակմախքից նախատիպի

Տիպոգրաֆիա

Դասավորություն

Գունային ներկապնակ

Էլեմենտներ

 Լոգո

Նկարներ, իլլուստրացիաներ

Այքոններ

Ոճի ուղեցույցը ֆիգմայում

 

Գլխավոր էջ

Մեր մասին

Կոնտակներ

Պրոդուկտի էջ

Ծառայությունների էջ

Բլոգի էջ

Բլոգի էջ, հաճախակի տրվող հարցեր, գաղտնիության քաղաքականություն, Ընդհանուր պայմաններ և դրույթներ 

Էջի ստեղծում ֆիգմայում

 

 

Լենդինգ

Բլոգ/Մեդիա

Պորտֆոլիո/անձնական

Բրոշյուր/կորպորատիվ

Օնլայն խանութ

Կայքի ստեղծում ֆիգմայում

 

Ի՞նչ է ռեսպոնսիվ դիզայնը

Ինչպե՞ս ստեղծել դիզայն տարբեր էկրաններին համապատասխան

Ռեսպոնսիվ դիզայնը ֆիգմայում

IOS/Android կիթերի ճիշտ օգտագործումը դիզյանի մեջ

IOS/Android-ի կիտերը ֆիգմայում

Ինտերակտիվ Պրոտոտիպեր Ֆիգմայում

Հաճախ տրվող հարցեր

Ու՞մ համար է դասընթացը

Դասընթացին կարող են մասնակցել բոլորը, ովքեր ցանկանում են իրենց կյանքը լցնել գույներով և նոր մտքերով։

Ի՞նչ գրաֆիկով են լինելու դասընթացները

Դասընթացները երեկոյան ժամերի են։ Կարող եք համատեղել աշխատանքի և սովորելու հետ։

Շաբաթական քանի՞ ժամ է հատկացվում դասերին

Դասընթացներին հատկացվում է 5-6 ժամ շաբաթական։

Կարո՞ղ եմ կապ հաստատել ուսուցչի հետ

Կունենաք Telegram չատ, որտեղ միշտ կապի մեջ կլինեք Ձեր ուսուցչի հետ։ Նա անձամբ կմեկնաբանի տնային առաջադրանքները և օգտակար խորհուրդներ կտա:

Ի՞նչ հեռանկար կա դասընթացը ավարտելուց հետո

Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան աշխատել մեզ հետ կամ այլ առաջատար ընկերություններում։

Ինպե՞ս է աշխատում վճարային համակարգը կամ կատարվում վճարումը

Կարող եք վճարել ինչպես միանվագ՝ ամբողջ կուրսի համար, այնպես էլ ամսական։ Ունենք նաև վճարման ապառիկ տարբերակ։

interest

register
interest